«15 վերադարձածներից մեկի հետ անձամբ եմ խոսել, և գիտե՞ք՝ ինչ ասեց. ասեց՝ մենք տեսանք ինչ է դժոխքը: Գիտե՞ք ինչ էին անում տղաների հետ. ես պիտի ասեմ, և էն մարդիկ, ովքեր գնալու են և քվեարկեն պետականակործան արհավիրքին, պետք է հասկանան դա: Տղաներն ասում էին՝ վերջին մի քանի ամիսներին ամեն շաբաթ մեզ հագցնում, ասում էին՝ ձեզ տանում ենք Երևան հանձնելու, բայց տանում ծեծում էին ու վերադարձնում խուց: Իսկ վերջին անգամ ասել են՝ հագնվեք, ձեզ տանում ենք մորթելու»,- «Հայելի» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ տղաների խոսքով՝ մինչև ավտոբուսի Վրաստանի սահման հասնելը, իրենք գիտեին՝ իրենց տանում են մորթելու: «Այն մարդիկ, ովքեր իրենց ձայնը տալու են Նիկոլ Փաշինյանին, թող գիտակցեն, որ նաև իրենք են կանգնելու արդարադատության առջև»,- հավելեց պատգամավորը: |