Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը իր համակիրների հետ երթով շրջում է Երևանում։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել։ Ավելի վաղ Արզաքանցյանը մեկ այլ գրառում էր կատարել՝ տղեկացնելով՝ «Փաշինյանի ոստիկանությունը ձերբակալել է մեր ակտիվիստներին»։ Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ուսումնասիրելով Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը, որոշեց մերժել` փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։ |