ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Սուրենավանում վթարից տուժած 14-ամյա պատանու վիճակը ծայրահեղ ծանր է
13:50, 17.06.2021 | mamul.am
3079 | 0

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը գրել է․ «Հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեքենաներից մեկում գտնված 14-ամյա պատանին տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Երեխան ունի զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ:
Վիրահատվել է, կատարվել է անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները: Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, նախօրեին նրան տեսակցել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը»:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Սուրենավան գյուղում իրար բախված մեքենաներից մեկը ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանինն է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր