ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Թուրքական «Բայրաքթարները» հարկավոր են Ռուսաստանին զսպելու համար»․ Ուկրաինայի ԱԳՆ
18:15, 21.06.2021 | mamul.am
3692 | 1

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում նշել է, թե ինչու է Կիևն Անկարայից հարվածային անօդաչու թռչող սարք գնել։

Նրա խոսքով՝ դրանք հարկավոր են Ռուսաստանին զսպելու համար՝ «որպեսզի նա 2 անգամ մտածի, նախքան Ուկրաինայի դեմ ցանկացած սրացում կամ լայնածավալ հարձակում պլանավորելը»:
Նախարարը նշել է, որ ուկրաինական կողմը զենք է գնում պաշտպանության համար։
«Եթե Ռուսաստանը հարձակվի և մեզ հետ ներքաշվի լայնածավալ ռազմական հակամարտության մեջ, այդ ժամանակ մենք անօդաչու թռչող սարքեր կկիրառենք Ուկրաինայի ցանկացած մասում, որպեսզի պաշտպանվենք»,-ասել է Կուլեբան՝ պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Ուկրաինան ԱԹՍ-ներ կիրառել Դոնբասում:
Նա նաև դժգոհել է, որ Մոսկվան փորձում է այլ երկրներին հետ համոզել Կիևին զենք վաճառելու հարցում։
Բացի այդ, Կուլեբան բարձր է գնահատել թուրքական անօդաչու թռչող սարքերի որակը և հայտարարել, որ Ուկրաինան մտադիր է տեղայնացնել դրանց արտադրությունը:
Ավելի վաղ Baykar ընկերությունում, որը թուրքական ԱԹՍ-ների առաջատար արտադրողն է, հայտնել էին Կիևի կողմից «Բայրաքթարների» գնման մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր