Հունիսի 21-23-ը Նախիջևանում հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվում՝ Նախիջևանի կայազորի զորքերի և Թուրքիայի զինված ուժերի կառավարման մարմինների մասնակցությամբ, գրում է ադրբեջանական լրատվամիջոցը։
Նախօրեին զորավարժություններին հետևել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը։
Առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուստաֆաևը տեղեկացրել է մարտական կառավարման կենտրոնի կատարելագործման նպատակով նախատեսվող միջոցառումների մասին: