ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Իրանում օրինականացվել է ծանոթությունների համար նախատեսված միակ հավելվածը
22:36, 18.07.2021 | mamul.am
6537 | 0

Իրանի իշխանությունները ներկայացրել են երկրում Hamdan ծանոթությունների միակ օրինական հավելվածը։ Այն մշակել է իսլամական քարոզչության կազմակերպությունը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հավելվածի օգնությամբ Իրանի քաղաքացիները կկարողանան գտնել կյանքի ուղեկից։

Բոլոր ընթացակարգերն անցնելուց և ամուսնությունից հետո չորս տարի երիտասարդները կգտնվեն խորհրդատուի «հովանու» ներքո:
BBC-ի փոխանցմամբ՝ Իրանում աճում է ամուսնալուծությունների թիվը. եթե 2008-ին յուրաքանչյուր 8-րդ ամուսնությանը բաժին էր ընկնում ընդամենը 1 ամուսնալուծություն, ապա 2020 թվականին գրանցվել է 307 հազար ամուսնություն և գրեթե 100 հազար ամուսնալուծություն:

Բացի այդ, երկրում նկատվում է ծնելիության նվազում. անցյալ տարի բնակչության աճը նվազել է մինչև 1,29 տոկոս:

Իրանի բնակիչների համար Hamdan-ը կդառնա կյանքի ուղեկից որոնելու միակ հավելվածը, քանի որ երկրում ծանոթությունների մնացած ծառայություններն արգելված են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր