Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանին այսօր միջադեպ է տեղի ունեցել․ կոմբայնավարը պատահմամբ հատել է սահմանը, ինչից հետո ադրբեջանցիները արդեն մեր սահմանում կանգնեցրել են նրան, հաղորդում է «Հրապարակ»-ը: Համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, մանրամասնելով միջադեպը, նշել է․ «Կոմբայնը մտել էր դաշտերը՝ հնձելու, մի 10 մետր մտել էր իրենց սահմանը։ Եկել էին, որ կոմբայնը տանեին։ Առավոտից սահմանապահ զորքերի հրամանատարի հետ մինչև հիմա բանակցությունների մեջ էինք, նոր պրծանք, ամեն ինչ ավարտվեց։ Կոմբայնավարի հետ ամեն ինչ նորմալ է, ընդամենը մի 10 մետր է խախտել, բայց արդեն մեր տարածքում են կանգնեցրել կոմբայնավարին, թե ինչո՞ւ ես մտել մեր տարածք։ Որևէ վնաս չեն տվել կոմբայնավարին, ուղղակի առավոտից բանակցություններ էր գնում»։ |