ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Շուրջ 2 կմ հայկական կողմին պատկանող տարածքից անցել է ադրբեջանական կողմին». Ներսես Շադունց
15:42, 20.07.2021 | mamul.am
12690 | 3

Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Իրավաբան.net-ին հայտնել է, որ երեկ եռակողմ բանակցություններ են տեղի ունեցել ու տեղում հայ-ադրբեջանական սահման է գծվել. շուրջ 2 կմ հայկական կողմին պատկանող տարածքից անցել է ադրբեջանական կողմին:

Հիշեցնենք՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հուլիսի 19-ին միջադեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում: Համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր