ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Տոկիո–2020-ում կորոնավիրուսով վարակման 16 նոր դեպք է հայտնաբերվել
11:42, 26.07.2021 | mamul.am
5721 | 0

Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի դրական արդյունքով թեստ է հանձնել առնվազն 16 մարդ, որոնք մասնակցում են Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերին: Այս մասին ասված է Խաղերի կազմկոմիտեի կայքում հրապարակված զեկույցում։

Վարակված մարզիկներից 3-ն Օլիմպիական ավանի տարածքում չեն բնակվում։

Այսպիսով, մրցումների ժամանակ COVID-19-ի վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 153-ի:

Համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով հուլիսի 12-ից Տոկիոյում կրկին ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը, որը կշարունակվի մինչև օգոստոսի 22-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր