ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սարսափի մթնոլորտ տարածել՝ վա՜յ, էս ի՞նչ են անում, դավադրություն է, ճիշտ չէ՛». Փաշինյանը՝ Գևորգյանին
12:19, 29.07.2021 | mamul.am
8037 | 1

Կառավարությունն այօրվա նիստում հաստատեց Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «ՄԱՅԼԵՌ» ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ այն իր մեջ կներառի նաև զվարճանքի ու ժամանցի վայրեր:

«Ենթադրվում է, որ ընկերությունը խաղատուն կառուցելու հնարավորություն կունենա ու այն կկառուցվի ոչ այն քաղաքականության տրամաբանությամբ, որը Կառավարությունը հայտարարել է ու վարում է խաղային բնագավառի հետ կապված»,- նկատեց Ֆինանսների նախարարի պաշտոնակարտը:

«Եթե ճիշտ եմ հիշում՝ մեր օրենսդրությամբ կա որոշակի պայման, որ եթե հյուրանոցային բիզնեսում ներդրումն ինչ-որ թվից ավելի է, նույնիսկ Երևանում հնարավորություն է ստեղծվում նաև խաղատնային բիզնես իրականացնելու...»,- արձագանքելով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մտահոգություն հայտնեց նախագծի վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Հնարավոր ա Ձեր ելույթից հետո ներդրումային ծրագիրն էլ տեղից չշարժվի: Ամեն որոշման հետ կապված՝ սարսափի մթնոլորտ տարածել՝ վա՜յ, էս ի՞նչ են անում, էս ի՞նչ են կառուցում, ճիշտ չէ: Կես ժամ ա քննարկում ենք, արդյունքն էտ ա՞: Հեսա կխորանանք՝ կգանք այն եզրակացության, որ հերթական ահասարսուռ դավադրությունն ա տեղի ունենում, հետևաբար քվեարկելուց առաջ մտածեք՝ ինչի օգտին եք քվեարկում և այլն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր