ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ձերբակալվել են նռնակով զինված, դիմակավորված անձինք
18:12, 30.07.2021 | mamul.am
3221 | 0

Հուլիսի 29-ին, ժամը 14.14-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգած տղամարդը հայտնել էր, որ Ամիրյան փողոցի 7/35 հասցեի վարկային կազմակերպությունում ավազակային հարձակում է եղել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմը, օպերատիվ- քննչական խմբեր, դատախազության ծառայողներ, փորձաքրեագետներ ու հրշեջ փրկարարներ։ Տեղում պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ դիմակավորված երկու անձ մտել են տարադրամի փոխանակման կետ ու նռնակով սպառնալով՝ փող պահանջել։ Աշխատակիցը դիմադրել է, դիմակավորված անձինք էլ փախել են։ Նրանց հետապնդել է տարադրամի փոխանակման կետի տնօրենը, որին հաջողվել է Ամիրյան 13 հասցեի մոտ մեկին բռնել։ Խոսքը Էջմիածնում բնակվող 24-ամյա երիտասարդի մասին է, որը բերման է ենթարկվել Կենտրոնական բաժին։ Պարզվել է նրա հետ հանցագործությանը մասնակցած անձանց ինքնությունը՝ Էջմիածնի 27 և 32 տարեկան բնակիչներ: Նրանք նույն օրը Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հանցագործության գործիք մարտական նռնակը հայտնաբերվել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ձերբակալվել են նռնակով, դիմակավորված անձինք
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր