ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
-5 °C, -5 °C ... +6 °C Վաղը`+7 °C
Սիցիլիայի ափերի մոտ գինու սափորներով լի հին հռոմեական նավ է հայտնաբերվել
21:00, 01.08.2021
6783 | 0

Իտալացի գիտնականները Սիցիլիայի հյուսիսային ափերի մոտ մ.թ.ա․ 2-րդ դարի նավ են հայտնաբերել, ենթադրաբար, այն գինու սափորներ է տեղափոխել։
Նավը գտնվել է 92 մետր խորության վրա՝ Պալերմո նահանգի Իզոլա դելլե Ֆեմմինե կղզու մոտ գտնվող ջրերում։ Ստորջրյա ռոբոտի շնորհիվ գիտնականները կարողացել են ստանալ սափորների առաջին պատկերները, որոնք, ենթադրաբար, օգտագործվել են գինի տեղափոխելու համար։
Հայտնագործությունը Սիցիլիայի իշխանությունների կողմից գնահատվել է որպես վերջին տարիների կարևորագույն հնագիտական գտածոներից մեկը:
Իր հերթին Սիցիլիայի ծովային կառավարման ղեկավարը հայտնել է, որ գտածոն հաստատում է իտալական կղզու ափերի մոտ՝ ավելի քան 50-80 մետր խորության վրա բազմաթիվ հնագիտական արժեքների առկայությունը»:

Սիցիլիայի ափերի մոտ գինու սափորներով լի հին հռոմեական նավ է հայտնաբերվել
Սիցիլիայի ափերի մոտ գինու սափորներով լի հին հռոմեական նավ է հայտնաբերվել
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր