ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 480.82, EUR 564.15, RUB 6.60, GBP 658.77
+23 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+24 °C
«Այս ամբիոնն իմ համար դիմակներ պատռելու ամբիոն է». Իշխան Սաղաթելյան
10:48, 05.08.2021
2883 | 4

«Ձեր իշխանության հիմքում դրված է պառակտումը, ատելության խոսքի տարածումը և վերջին երեք տարիներին դուք դա հետևողական իրականացրել եք: Պատգամավորներից մեկն այստեղից ասաց, որ ամբիոնը սրբատեղի է. այդ ո՞ր օրվանից է ԱԺ ամբիոնը դարձել սրբատեղի: Ինձ համար սրբատեղի է Շուշիի սբ. Ղազանչեցոց եկեղեցին, որ ձեր իշխանության օրոք մնաց թուրքին: Ինձ համար սրբատեղի է Դադիվանքը, որն այսօր թուրքի հսկողության տակ է: Այս ամբիոնն իմ համար սրբատեղի չէ, այս ամբիոնն իմ համար դիմակներ պատռելու, ՀՀ քաղաքաղիներին իրականությունն ասելու և չստացված հարցերի պատասխանն ասելու ամբիոն է»,- ԱԺ եզրափակիչ ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանը:

Նշենք, որ այս պահին ընթանում է ԱԺ նախագահի ընդդիմադիր փոխխոսնակի փակ, գաղտնի քվերակությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր