ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.29, EUR 562.92, RUB 6.63, GBP 659.17
+23 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+24 °C
«Մեր թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է և նրա թեկնածությունը պաշտպանելու ենք». Սեյրան Օհանյան
12:14, 05.08.2021
1903 | 0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ընդդիմության ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանը չընտրվեց պաշտոնում: Ընդդիմադիր նոր թեկնածու առաջադրելու համար Ալեն Սիմոնյանը ձայն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանին. ««Հայաստան» խմբակցությունը կողմնակից է իր նախորդ առաջադրմանը: Եթե մենք Իշխան Սաղաթելյանին առաջարկել ենք որպես ԱԺ նախագահի տեղակալ, նոր ընտրությունների դեպքում նորից առաջադրելու ենք Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը»,- ասաց նա:

Ա. Սիմոնյանն ընդհատեց՝ ասելով. «Այդ դեպքում Ձեզ հարվիրում եմ ամբիոնի մոտ՝ թեկնածուին նորից ներկայացնելու համար»:

Ս. Օհանյանն ասաց, որ իրենց թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է և ավելացնելու ոչինչ չունի: «Կարծում եմ՝ մեր թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է և նրա թեկնածությունը պաշտպանելու ենք»,- ասաց Օհանյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր