ԱՄԷ-ի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին գտնվում է իրենց երկրում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Արաբական Միացյալ Էմիրություններն ընդունել է Աշրաֆ Ղանիին ու նրա ընտանիքին՝ «մարդասիրական սկզբունքներից ելներով»: Ընդ որում, ավելի վաղ Աֆղանստանի Պաշտպանության նախարար գեներալ Բիսմիլ Խան Մոհամադին պահանջել էր, որ Ինթերփոլը ձերբակալի Ղանիին «հայրենիքը դավաճանելու» համար: Իսկ Տաջիկստանում Աֆղանստանի դեսպան Մուհամմադ Զոհար Ագբարը Դուշանբեում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «դավաճան» նախագահը «պետբյուջեից հափշտակել է 169 միլիոն դոլար»: |