ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նիկոլի համար դեռ շատ ճանապարհներ կան, որ սովետական քարտեզով ադրբեջանական են». Էլիզաբեթ Պետրոսյան
21:30, 18.09.2021 | mamul.am
3520 | 0

«Հայաստան» դաշինքի անդամ Էլիզաբեթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս երեխայի պաշտպաններին փակել են բանտերում՝ շինծու և հորինված մեղադրանքներով, որ հանկարծ Ալիևը սխալ ազդակներ չստանա: Ոչ մի երաշխիք չկա, որ մի օր երեխաների չեն գերեվարի կամ մեր քաղաքացիներին չեն սպանի: Սարքել են դժոխքի ճանապարհ: Եվ դա չի վերաբերում միայն Գորիս-Կապան ճանապարհին: Նիկոլի համար դեռ շատ ճանապարհներ կան, որ սովետական քարտեզով ադրբեջանական են: Ապագա կա Ադրբեջանում, իսկ մեզ մոտ այլևս ոչինչ չկա, բացի ամենօրյա տանջանքից և կորուստներից: Քանի այս իշխանությունը կա, Հայաստանն ապագա չունի, կյանք չի լինի, ոչ էլ հույս»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր