ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Հոսպիտալացվել է համակարգչային խաղից կախվածություն ունեցող առաջին դեռահասը
23:24, 19.09.2021 | mamul.am
35075 | 0

Իսպանիայում 2 ամսով հոսպիտալացվել է համակարգչային խաղերից կախվածություն ունեցող առաջին դեռահասը: Գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Նա տնից դուրս չէր գալիս և չէր ցանկանում որևէ մեկի հետ շփվել, հրաժարվում էր նաև բժշկական օգնությունից: Նրան չէր հետաքրքրում այն, ինչ կատարվում էր իր շուրջը: Երեխան քնի խանգարում ուներ և անձնական հիգիենայի մասին չէր մտածում: Բացի այդ՝ անչափահասի մոտ ախտորոշվել է աուտիզմ, սոցիալական անհանգստություն, մոր կորստի պատճառով վշտից խանգարում։ Տղայի մայրը մահացել է մեկ տարի առաջ քաղցկեղից: Նշվում է, որ երեխան ավելի վաղ ակադեմիական բարձր առաջադիմություն է ունեցել:
Բուժումը տևել է 2 ամիս և այժմ որոշակի դրական արդյունք է նկատվում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր