Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Սնանկության դատարանը, «Լուրեր»-ի փոխանցմամբ, նաև արգելանք է դրել Մովսիսյանի գույքի վրա: Նախկին պատգամավորին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Ամերիաբանկը»: Առաքել Մովսիսյանը ավելի քան 26 միլիոն դրամ է պարտք բանկին, որը չի կարողացել վճարել: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |