Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին ընդունել ու ճանապարհել է 1.355.447 ուղևորի: Այս մասին «Հետքին» հայտնել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, որն իր հերթին հղում է ակատարել օդանավակայանի կոնցեսիոներ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին (կրճատ՝ «ԱՄՕ»): «2020թ. նույն ժամանակահատվածում «Զվարթնոցից» օգտվել էր 600.232 ուղևոր: Նկատենք, որ նախորդ տարվա մարտից սկսած, երբ Հայաստանում արտակարգ դրություն մտցվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով, մեր երկրի գլխավոր օդանավակայանի ուղևորների թիվը շեշտակի անկում ապրեց: Ցուցանիշները շարունակեցին ցածր մնալ նաև աշնանային պատերազմի հետևանքով: 2020թ. հունվար-փետրվար ամիսներին գրանցվել են վերջին տարիների ուղևորահոսքի լավագույն տվյալները, սակայն մարտից հետո թվերն աննախադեպ ցածր են եղել: Իսկ ահա այս տարի եղել է հակառակը՝ հունվար-փետրվարին գրանցվել են նվազագույն ցուցանիշներ վերջին տարիների կտրվածքով, բայց աստիճանաբար ուղևորահոսքն ավելացել է, և, օրինակ, օգոստոսի տվյալը եղել է երկրորդ լավագույնը 2019-ի նույն ամսվա ցուցանիշից հետո»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |