ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 478.27, EUR 553.88, RUB 6.71, GBP 656.66
+13 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+20 °C
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությունը կշարունակվի
11:12, 28.09.2021
1146 | 0

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն երկխոսությունը, որը տեղի էր ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, փոխանցում է ТАСС-ը: «Գլխավոր քարտուղարը ողջունում է նախարարների երկխոսության վերսկսումը Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ հակամարտությունից մեկ տարի անց, և հույս ունի, որ այդ ջանքերը կշարունակվեն՝ դառնալով ավելի լայն երկխոսության մաս` առկա խնդիրները լուծելու և կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասվում է գլխավոր քարտուղարության հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր