Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջում գրված է. «Էքսպերիմենտալ լուսանկարիչ, Թումոյի ընկեր Ջեյ Պերեզն այս անգամ թումոցիների հետ սկանավորել է Շիրակում ու Երևանի հարակից մարզերում գտնվող պատմամշակութային վայրերը: Աշխատանքի ընթացքում Թումո Գյումրիի Երևանի և նրանց միացած Ստեփանակերտի ուսանողներն այս կարևոր վայրերի եռաչափ սկանավորումն ու մոդելավորումն են իրականացրել Pix4D Mapper-ով: Հիմա արդեն աշխարհի ցանկացած կետից կարող եք վիրտուալ շրջել Զվարթնոցով, Երերույքի տաճարով, Սամոսավանքով և մի շարք այլ լեգենդար վայրերով: Բոլոր արդյունքները տեսեք Թումո պորտֆոլիոյում»: |