Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Դավիթ Տոնոյանի պաշտպանական խմբի հայտարարությանը` ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց. «Մեսիջը, կարծես թե, շատ ակնհայտ է. երևի վերաքննիչ բողոք էլ կներկայացնեն... եկեք մանրամասն չմեկնաբանեմ: Ամեն դեպքում խոսում ենք ՀՀ պաշտպանության նախկին նախարարի մասին, այն նախարարի, որը ՀՀ անվտանգության ու պաշտպանության ամենախայտառակ էջի հետ առնչություն ունի»: |