Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է «ժամացույցների համաժամացում» ԱՊՀ գագաթնաժողովի նախաշեմին, որը կանցկացվի հոկտեմբերի 15-ին Մինսկում:
«Մենք կխոսենք պաշտոնական և ոչ ֆորմալ պայմաններում, միասին կճաշենք, կքննարկենք ընթացիկ հարցերը, հեռանկարները: Շուտով մենք կունենանք ԱՊՀ գագաթնաժողով: Ես կցանկանայի ժամացույցները համաժամեցնել ձեզ հետ այս ոլորտում և, իհարկե, մեր փոխգործակցության հիմնական հարցերի շուրջ, ներառյալ տարածաշրջանում այսօրվա կարգավորումը երկարաժամկետ հեռանկարում», - ասել է Պուտինը Փաշինյանին:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Կրեմլում ընթանում են բանակցություններ Պուտինի և Փաշինյանի միջև: