ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.07, EUR 544.18, RUB 6.38, GBP 643.16
+4 °C, +4 °C ... +13 °C Վաղը`+14 °C
«Պետք չէ հարցին միջին քաղաքացու ինտելեկտով մոտենալ». Հայաստանի Կոմկուսի թեկնածու
23:24, 15.10.2021
1098 | 0

«Ոչ թե մի տարի, այլ ավելի շատ ժամանակ է պետք, որ քաղաքացին իր մաշկի վրա զգա փոփոխությունները»,- այսօր բանավեճի ժամանակ ասաց «Հայաստանի Կոմունիստական» կուսակցության ներկայացուցիչ Կոնստանտին Ղավազյանը՝ պատասխանելով գյումրեցիների այն հարցին, թե եթե իրենց խոստումների 20 տոկոսը չիրականացնեն, պատրա՞ստ է հրաժարական տալ:

«Ժամկետ է որոշված գիտակ մարդկանց կողմից. դրված է 5-ամյա ժամկետ, դա բավարար է, որ քաղաքապետն իրեն ցույց տա, իսկ 1 տարին բավարար չէ, որ քաղաքապետն արդյունք ցույց տա: Պետք չէ հարցին միջին քաղաքացու ինտելեկտով մոտենալ»,- ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր