ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.07, EUR 544.18, RUB 6.38, GBP 643.16
+4 °C, +4 °C ... +13 °C Վաղը`+14 °C
«Գյումրիում որևէ անտեսված կամ արտոնյալ թաղամաս չի՛ լինելու». Լևոն Բարսեղյան
23:42, 15.10.2021
1434 | 0

«Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Լևոն Բարսեղյանն այսօր հեռուստաբանավեճի ժամանակ անդրադարձավ Գյումրիի փողոցների բարեկարգման հարցին:

«Մենք մեր ծրագրում նախատեսում ենք քաղաքի համաչափ զարգացում: Ոչ թե փողերը կուտակել կենտրոնում և ծախսել կենտրոնում, մյուս թաղամասերը թողնել անխնամ, այլ՝ համաչափ: Որևէ անտեսված կամ արտոնյալ թաղամաս չի՛ լինելու: Մյուս կարևոր հարցը զանազան օպերատորների ավերածություններն են, որ եղել են Գյումրիում, էս խնդիրը շատ խիստ պիտի կարգավորել՝ թույլ չտալով որ քանդեն ու ամիսներով թողնեն այդպես, դա ուղիղ քաղաքապետից կախված բան է, ինչը հեշտությամբ կարելի է կարգավորել»,- ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր