ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.65, EUR 396.08, RUB 7.57, GBP 448.93
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Վանոն անկախության 30 տարիների մեծ մասը անց կացրեց օտարության մեջ». Աղասի Ենոքյան
11:30, 17.10.2021 | mamul.am
3438 | 3

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի գրառումը. «Մահացել է Հայաստանի Երրորդ Հանրապետության Հիմնադիր Հայրերից մեկը՝ Վանո Սիրադեղյանը։ Վանոն անկախության 30 տարիների մեծ մասը անց կացրեց օտարության մեջ՝ որպես բանսարկված ու լքված տարագիր։ Բայց դա չի նսեմացնում նրա կերպարի էպիկականությունը, նույնիսկ ավելին՝ միստիցիմը, որպես երկրի կերտման կենդանի վիպերգություն՝ Երրորդ Հանրապետության ստեղծման հերոսականությամբ, հակասականությամբ, պայքարով, լիրիզմով ու հումորով։
Վիպակում Վանոյին ընտրել էի որպես ժամանակակից Հայաստանը խտացնող գլխավոր հերոսը։ Ցավոք, գիրքը դեռ տպարանում է, դեռ չի հասել ընթերցողին ու Վանոն չի կարդա այն։
Ափսոս էր Վանոն»:

Աղբյուրը` Աղասի Ենոքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր