ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.07, EUR 544.18, RUB 6.38, GBP 643.16
+4 °C, +4 °C ... +13 °C Վաղը`+14 °C
«Կովկասում խաղը գնում է ապագա կոմունիկացիաների վերահսկման շուրջը». Ստ. Դանիելյան
22:54, 18.10.2021
1641 | 1

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Կովկասում ստեղծված աշխարհքաղաքական փասիանսը գնալով բարդանում է։ Վրաստանի պաշտպանության նախարարը և Փենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը համագործակցության միջպետական հուշագիր են ստորագրել:
«Այս նախաձեռնությունը կենտրոնական կդառնա մի կողմից ԱՄՆ պաշտպանության նախարարության և, մյուս կողմից, Վրաստանի պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության ուժերի միջև համագործակցության համար: Նախաձեռնությունը իսկապես նոր փուլ է բերում մեր երկրների միջև անվտшնգության երկկողմ համագործակցության մեջ»,-ասել է Օսթինը։
Պատասխանելով Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի նախաձեռնությանն՝ Օսթինն ասել է. «Նախքան որևէ նոր պլատֆորմի մասին խոսելը, Ռուսաստանը, որը զբաղեցնում է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, պետք է կատարի 2008 թվականի հրшդшդшրի մասին պայմանագիրը», – ասել է Օսթինը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ -ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը հաստատուն է եւ անփոփոխ:
Սա ինչ է նշանակում։
1. Ֆիքսենք, որ հուշագիրը ստորագրել է ԱՄՆ-ն, այլ ոչ թե ՆԱՏՈ-ն ու ԱՄՆ է հանդես գալիս, որպես Վրաստանի անվտանգության երաշխավոր ու հնարավոր է, որ շուտով լսենք ամերիկյան ռազմական հենակետի ստեղծման մասին։
2. ԱՄՆ-ն փաստորեն վետո դրեց Թուրքիայի նախաձեռնած «3+3» ֆորմատին, ցույց տալով, որ խանգարելու է Թուրքիայի կովկասյան քաղաքականությանը։
3. Ըստ էության ԱՄՆ-ն Թուրքիային էլ չի դիտարկում որպես Կովկասում իր կողմից «նայող», այլ «անձամբ» է ներկայանում։
4. Կովկասում խաղը գնում է ապագա կոմունիկացիաների վերահսկման շուրջը և Ռուսաստանը հավակնում է Հայաստանով անցնող կոմունիկացիաները վերահսկել։ Փաստորեն, Ամերիկան հայտ է ներկայացնում Վրաստանով անցնող կոմունիկացիաների վերահսկման համար՝ շրջանցելով Թուրքիայի հավակնությունները։
5. Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթանալիք բանակցությունների վճռորոշ են լինելու Կովկասի ճակատագրի համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր