«Սա ակնհայտորեն ուղղված է լրագրողների անկախությունն ու ազատությունը սահմանափակելուն: Մինչդեռ Փաշինյանն ասում էր՝ լրագրողները, լրատվամիջոցները երբեք այսքան ազատ չեն եղել՝ ինչպես իր օրոքն, իսկ ես կասեմ՝ նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի ժամանակ երբեք այսքան սահմանափակված չի եղել լրատվամիջոցների գործունեությունը»,- անդրադառնալով ՔՊ-ականների շրջանառության մեջ դրած ԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխություններին՝ ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Հիշեցնենք, ըստ ՔՊ-ականների ներկայացրած նախագծի, լրատվամիջոցները կենթարկվեն պատասխանատվության՝ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելիս: |