ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Իտալիան արգելել է ՀՀ քաղաքացիների մուտքը երկիր
20:54, 26.10.2021 | mamul.am
4311 | 0

Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ մի քանի երկիր հանել են D խմբից, հետևաբար դրանց քաղաքացիների մուտքն այս պահին արգելվում է։

Ինչպես գրում է SchengenVisaInfo.com-ը, Հայաստանն այդ երկրների ցանկում է։

Իտալիայի առողջապահության նախարարության վերջին թարմացված ցուցակի համաձայն՝ այդ երկրների թվում են նաև Ալբանիան, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեհովինան, Բրունեյը, Լիբանանը, Մոլդովան, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թայվանը, Հոնկոնգը, Մակաոն։
Բոլոր այդ երկրներն այժմ գտնվում են Իտալիայի E ցանկում, ինչը նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիներին թույլատրվում է Իտալիա մուտք գործել միայն կարևոր նպատակներով` և համաճարակաբանական կանոնների խիստ պահպանմամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր