ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Չի լինելու 3+3, չի լինելու Զանգեզուրի միջանցք, չի լինելու նաև նոր Օսմանյան կայսրություն». Ժիրայր Սեֆիլյան
21:30, 26.10.2021 | mamul.am
4932 | 2

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի գրառումը. «Իր արհեստական հաղթանակով արբեցած Ալիևը և Օսմանյան կայսրությունը վերականգնելու մարմանջով տառապող Էրդողանն այսօր մասնակցել են զավթված Վարանդայում կառուցված օդանավակայանի բացմանը, այնուհետև հիմք են դրել Արաքսի ափով կառուցվող մի ավտոճանապարհի, որը, իրենց կարծիքով, դառնալու է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք։
Աշխարհում տեղի ունեցող դարակազմիկ փոփոխությունների հետևանքով անխուսափելի կործանման դատապարտված այս երկու բռնակալական ռեժիմների առաջնորդներն իրականում փորձում են իրենց վախերը քողարկել թվացյալ հաղթանակների պատկերներով։
Վերջացել է աշխարհի կերպափոխման ժամանակի այն հատվածը, որից օգտվելով նրանք կարողացան Պուտինի հետ միասին մեզանից խլել Արցախը, 3+3 ձևաչափ մոգոնել և իրենց կամքը թելադրել։
Գալիս է միանգամայն այլ ժամանակ։
Չի լինելու 3+3, չի լինելու Զանգեզուրի միջանցք, չի լինելու նաև նոր Օսմանյան կայսրություն։
Ոչ հեռու ապագայում չեն լինելու նաև էրդողանյան, ալիևյան և պուտինյան ռեժիմները։
Լինելու է հզոր Հայաստան»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր