ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.07, EUR 544.18, RUB 6.38, GBP 643.16
+4 °C, +4 °C ... +13 °C Վաղը`+14 °C
«Ունենք դատախազություն, որը ռիսկ չի անում մարդկանց հրավիրի հարցաքննության»․ Արամ Վարդևանյան
13:24, 27.10.2021
1407 | 0

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ԱԺ նիստի իր ելույթում՝ անդրադառնալով Արցախը ուրանալու՝ նախօրեին ընդդիմադիր պատգամավորների կողմից հնչեցված ձևակերպումներին, ասաց․ «Օրինակ 2016-ի ապրիլյանի փորձը, գիտելիքը ունեցող մարդկանց դուք մեկուսացնում եք առհասարակ պատերազմական գործողություններից, սա Արցախը ուրանալու հետ կապ ունի՞, թե՞ չէ։ Եթե մինչ օրս 44-օրյա պատերազմի վերաբերյալ որևէ մի հանգամանք չի բացահայտվում, իրավապահ մարմինները քրեական գործեր նույնիսկ հարուցում են ու ոչինչ չեն անում՝ սա ինչ-որ մի բան տալի՞ս է Հայաստանին, թե՞ ոչ։ Ունենք դատախազություն, որը ուղղակի ռիսկ էլ չի անում մարդկանց հրավիրի հարցաքննության․ վախենում է, թե ինչ է անում, բայց սա է իրավիճակը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր