ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող ճանապարհը փակ կլինի
00:36, 09.05.2024 | mamul.am
3620 | 0

Ս.թ. մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը 09։00-13։00-ն նշված ճանապարհահատվածը փակ կլինի, իսկ 13։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինի հակառակ ուղղությունը՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Նշված ժամերին ներհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների աշխատանքը կկազմակերպվի համապատասխանաբար՝
-Մաշտոցի պողոտա – Սբ. Գր. Լուսավորչի – Արգիշտիի փ.-ներ - «Հաղթանակ» կամուրջ ուղեգծով:
-«Հաղթանակ» կամուրջ - Արգիշտիի – Սբ.Գր. Լուսավորչի փ.-ներ - Մաշտոցի պողոտա ուղեգծով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր