ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.57, EUR 540.24, RUB 6.13, GBP 647.95
-7 °C, -8 °C ... -1 °C Վաղը`-2 °C
«Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների»․ Հայկ Կոնջորյան
23:48, 01.12.2021
2166 | 0

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Մադրիդում Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովի աշխատանքներին զուգահեռ դեկտեմբերի 1-ին հանդիպել է Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության անդամներ Հասմիկ Հակոբյանն ու Ծովինար Վարդանյանն անդրադարձել են հայ համայնքի ներկայացուցիչների մտահոգություններին: Դրանք հիմնականում առնչվել են Արցախի հակամարտության կարգավորմանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրեր առաջ կայացած հանդիպման մանրամասներին, հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությանը: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանում առկա խնդիրները խաղաղ ու բանակցային ճանապարհով լուծելու կողմնակից է: Հայկ Կոնջորյանը վերահաստատել է, որ մեր երկրի համար կարևոր է տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Նա հավելել է, որ Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների:

Հանդիպման ընթացքում իսպանահայերը բարձրացրել են Սփյուռքի գործունեության կանոնակարգմանն առնչվող հարցեր: Խորհրդարանականներն այս համատեքստում իրազեկել են, որ օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովում ընդունված օրենքի համաձայն՝ հասարակական հիմունքներով համայնքներում խորհրդականի կարգավիճակով կնշանակվեն Սփյուռքի գործերի հանձնակատարներ:

Նշենք, որ իսպանահայ համայնքը ներկայացնում էին գործարարներ, բժիշկներ, մշակույթի և արվեստի գործիչներ, որոնք 44-օրյա պատերազմի օրերին զգալի օժանդակություն են ցուցաբերել հայ ժողովրդին:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր