ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+22 °C
«Եթե ՔՊ-ն համաձայն չի Ալենի տեսակետի հետ, ապա Ալենը պիտի հրաժարական տա». Գարեգին Միսկարյան
14:36, 07.12.2021 | mamul.am
3957 | 4

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չեմ կարծում թե Ալեն Սիմոնյանը գերիների մասին իր դիրքորոշումը (այն, որ գերիներն իր համար էլ չկան) հայտնել է ԲՄՎ-ի մասին խոսակցությունները չեզոքացնելու համար։ Ինձ չի թվում, թե պետության կարևոր դեմքերից մեկը` Ազգային ժողովի նախագահը, չի հասկանում, որ մի անբարոյական վարքը մեկ այլ անբարոյական վարքով հնարավոր է չեզոքացնել։

Ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանի համար մեկ խնդիրը այն է, որ մարդը շարունակում է լինել արժեզրկված։ Մարդուն որպես բարձրագույն արժեք գնահատող հանրությունն ԱԺ նախագահի պաշտոնում չէր կարող նման արժեհամակարգի կրող պաշտոնատար անձ ունենալ։

Եթե ՔՊ-ն համաձայն չի Ալենի տեսակետի հետ, ապա Ալենը պիտի հրաժարական տա։ Եթե Ալենը հրաժարական չտվեց, ուրեմն՝ բոլոր բարոյական մարդիկ պիտի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամությունից հրաժարվեն։ Ես լավատես չեմ, բայց մի չնչին հույս ունեմ, որ Ալենը պարզապես ստիպված կլինի ԱԺ նախագահի պաշտոնը զիջել հանուն վաղվա նոր, արժեհքային Հայաստանի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր