ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Այդ աղջիկը կազատի Արման Թաթոյանի ձեռքերը»․ Կարեն Քոչարյան
20:54, 07.12.2021 | mamul.am
4875 | 3

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գրառումը․ «Չգիտեմ ո՞վ է այն աղջիկը, որին ՔՊ առաջադրել է ՄԻՊ պաշտոնում և, անկասկած, շատ շուտով կընտրի նրան որպես ՀՀ հերթական օմբուդսմեն, բայց կարծում եմ, որ այդ աղջիկը կդառնա ՔՊ վերջի սկիզբը... ոչ այն պատճառով, որ կքննադատի և «կբմբլի» իշխանություններին, այլ այն պարզ պատճառով, որ կազատի Արման Թաթոյանի ձեռքերը, որն էլ անմիջապես կդառնա Հայաստանի ամենավարկանիշային ՔԱՂԱՔԱԿԱՆ գործիչներից մեկը: Այստեղ նիկոլենց համար ամենապրոբլեմատիկը լինելու է այն, որ պարոն Թաթոյանը ոչ «նախկին է», ոչ «թալանչի», ոչ «կոռումպացված» ոչ էլ «մոնումենտում տուն ունի»: Իսկ վերջին ՏԻՄ ընտրությունները պարզ ցույց տվեցին, որ ընտրազանգվածը «իր սրտի» նոր թեկնածու է փնտրում:
Հ.Գ. Ի դեպ, որպես ֆոկուս-գրուպ կարող եք դիտարկել նրա ուսանողներին և այն երիտասարդներին, որոնք նրա ուսանողը չեն, սակայն անպայման ձգտում են ներկա գտնվել պարոն Թաթոյանի դասախոսություններին: Վերջին անգամ նման բան ես տեսել եմ Լևոն Ներսիսյանի լեկցիաների ժամանակ: Հին մարդիկ ինձ լավ կհասկանան»։

Աղբյուրը` Կարեն Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր