ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
Քրեական գործեր են հարուցվել Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները պայթեցնելու սպառնալիքներից հետո
15:36, 09.01.2022 | mamul.am
4486 | 0

Ոստիկանության աշխատակիցները քրեական գործեր են հարուցել անանուն տեղեկություններով՝ Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները պայթեցնելու սպառնալիքներով հաղորդումներից հետո, եթե այդ երկրների զորքերը դուրս չբերվեն Ղազախստանի տարածքից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
«Քրեական գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 207-րդ հոդվածի 2-րդ մասով («Ահաբեկչական գործողության մասին դիտավորյալ կեղծ հաղորդում»)»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Հոդվածի պատժամիջոցը նախատեսում է տուգանք 500-ից 700 հազար ռուբլու չափով կամ ազատազրկում՝ 3-5 տարի ժամկետով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 7-ին անհայտ անձինք պայթյունի սպառնալիքով նամակներ են ուղարկել Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին։ Նրանք պահանջել են, որ երկրների զորքերը դուրս բերվեն Ղազախստանի տարածքից։ Շենքերը հետազոտվել են, պայթուցիկ սարքեր կամ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր