44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, ապա շտաբի պետ, մայոր Հայկազ Գրիգորյանը կալանավորվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից։ Խուռհատ սարում իշխանության` անգործություն ցուցաբերելու և մարտի դաշտն ինքնակամ լքելու համար այժմ մեղադրվում է նույն գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը։ Վերջինիս գործով քննության ժամանակ դեռ 2022թ․ սեպտեմբեր ամսին Հայկազ Գրիգորյանը դատակոչվել էր դատարան՝ որպես վկա ցուցմունք տալու դեպքի` իրեն հայտնի հանգամանքների վերաբերյալ։ Այդ ցուցմունքի հիման վրա էլ զոհված զինծառայողների ծնողների ներկայայցուցիչ փաստաբանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, ինչից հետո էլ 2022թ․ նոյեմբերին, նախաձեռնվել էր այս քրեական վարույթը։ Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: |