ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբն այսուհետ կղեկավարի Ալեքսանդր Վոլկովը
11:36, 11.01.2022 | mamul.am
5024 | 1

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախումբը կգլխավորի գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Ստեփանակերտի աղբյուրները։
Հրամանատարի փոխարինումը կատարվում է պլանային ռոտացիայի շրջանակում. գործերի ընդունման - փոխանցման ընթացակարգն արդեն սկսվել է:

Նշենք, որ գեներալ-մայոր Վոլկովը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
Ներկայում Անդրեյ Վոլկովը ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր