ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոսկովյան հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել
19:18, 14.01.2022 | mamul.am
4422 | 1

Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և նրա թուրք գործընկեր Սերդար Քըլըչը ուրբաթ օրը Մոսկվայում կայացած բանակցություններից հետո պայմանավորվել են երկխոսություն վարել կառուցողական և ապաքաղաքականացված՝ ընդհանուր եզրեր գտնելու համար։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Կողմերը ցույց տվեցին իրենց պատրաստակամությունը երկխոսություն վարելու կառուցողական, ոչ քաղաքականացված ձևով, բաց ոգով և կենտրոնանալով գործնական արդյունքների վրա՝ «փոքր քայլերով» անցնելով պարզից բարդի: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել ընդհանուրի որոնումը, որը կաշխատի ի շահ երկու երկրների ժողովուրդների և ի շահ՝ տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հանդիպումը կայացել է փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի միջնորդությամբ։

Ավելի վաղ, ուրբաթ օրը, ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մեծ մամուլի ասուլիսում ասել էր, որ Մոսկվան ողջունում է կողմերի առաջին հանդիպումը Ռուսաստանի մայրաքաղաքում։ «Մեր դերն է օգնել ուղիղ երկխոսության հաստատմանը, հուսով եմ, որ այն հաջող կլինի»,- ընդգծել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր