ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ սահմանազատման-սահմանագծման գործընթացի դեպքում ՀՀ որևէ համայնք կամ տարածք չի կարող հայտնվել չեզոք գոտում: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ հայտարարել էր, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի կարգավորմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական և նրանց միջնորդությամբ նաև ադրբեջանական կողմին։ «Մեր փաթեթի վերաբերյալ ակնկալում ենք գրավոր պատասխան»,- ասաց Արմեն Գրիգորյանը: |