ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 447.17, EUR 479.19, RUB 7.04, GBP 564.02
+14 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+26 °C
«Ցանկանում եմ՝ ռուսը հասկանա, որ իր կործանումը չսկսվեց Ղրիմով, սկսվեց Արցախում». Վահե Լոռենց
16:06, 21.01.2022 | mamul.am
3228 | 1

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի գրառումը. «Կսկսի՞ Ռուսաստանը պատերազմ Ուկրաինայում։ Հազի՛վ թե։ Կվախենա։ Չի՛ դիմանա տնտեսությունը արևմուտքի ճնշումներին։ Ռուսաստանը կործանվող կայսրություն է։
Ուկրաինայի արևը չեմ խնդրում։ Չնայած, որ Ղրիմի հակամարտության պարագայում պատմական ճշմարտությունը Ռուսաստանի կողմն է, ցանկանում եմ ի սրտե, որ լինի պատերազմ, քայքայվի ու կործանվի այդ պետությունը, մասնատվի 20 մասի․․․ որ ռուսը հասկանա, որ իր կործանումը չսկսվեց Ղրիմով, սկսվեց Արցախում, իր դավաճանական պահվածքի պատճառով։
Իսկ Ուկրաինայի հակահայ քաղաքականությունը․․․ բնական եմ համարում․ մենք ենք շարունակ ռուսի տակ պառկելով՝ արտաքին քաղաքականության մեջ անատամ ու միշտ ռուսամետ դիրք դրսևորել։ Չնայած, Ուկրաինայի արևը չեմ խնդրում։
Գիտեմ, որ գրառումս տարբեր կերպ կընկալվի, ու Պուտինի զավակներից ոմանք կհարձակվեն վրաս։
Բայց ես այսպես եմ մտածում, ու արտահայտվում եմ այնպես, ինչպես զգում եմ ու մտածում։
Նաև շեշտեմ․ արևմտամետ չեմ։ Ես հայամետ ու հայակենտրոն եմ։ Ու աշխարհում ամենից շատ հայրենիքս սիրելով, հասկանում եմ, որ մենք ռուսի հետ երբեք, արդեն 200 տարուց ավել է՝ եղբայր ու գործակից չենք, մենք ռուսի ծախու հարճն ենք եղել, ցավոք։ Նման գործընկերություն ու եղբայրություն չի լինում։ Ո՞վ է մեղավոր։ Երկուստե՛ք․․․ Մե՛նք, որ միշտ կամավոր կզել ենք ռուսի առաջ, ռուսը, որ իր նենգ ու ստորաքարշ էությամբ միշտ վաճառքի է հանել մեզ։ Ինչպես որ իր մյուս ստրատեգիական ու բնական դաշնակիցներին․․․»:

Աղբյուրը` Վահե Լոռենց
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր