Եռակի սպանություն է տեղի ունեցել Օմսկի մարզի Պավլոգրադսկի շրջանի Յուրիևկա գյուղի առանձնատներից մեկում։ Այս մասին հայտնում է մարզային դատախազության կայքը։ Հունվարի 22-ի առավոտյան հայտնաբերվել են բռնի մահվան նշաններով երեք մարդու՝ տղամարդու, կնոջ և աղջկա դիեր։ Նախնական տվյալներով՝ անհայտ անձը մտել է տուն և դանակահարել այնտեղ գտնվողներին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի «Երկու և ավելի անձանց սպանություն» հոդվածով։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալության աղբյուրը, երկու դեռահասների հաջողվել է փախչել հանցագործության վայրից և օգնություն կանչել։ Հարձակվողին դեռ չեն գտել։ |