Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Կայ-Ախիմ Շյոնբախը հրաժարական է տվել` Ղրիմի վերաբերյալ իր հայտարարության պատճառով առաջացած սկանդալից հետո։ ԳԴՀ ՊՆ-ն ընդունել է նրա հրաժարականը: Հիշեցնենք` Շյոնբախն ասել էր, որ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ, փոխանցում է Bild-ը: Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ փոխծովակալի կարծիքը չի արտահայտում գերատեսչության պաշտոնական դիրքորոշումը: |