Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է մշակում Մոսկվայի դեմ՝ Ուկրաինայի շուրջ էսկալացիայի դեպքում, հայտնում է Telegraph-ը: Չի բացառվում Ռուսաստանին միջազգային վճարային SWIFT համակարգից անջատելու հնարավորությունը, կլինեն միջոցառումներ նաև «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ, հայտնում է թերթը` հավելելով, որ պաշտոնյաները «սկսել են աշխատանքը նոր պատժամիջոցների վրա», որոնց նպատակն է «թուլացնել ռուսական տնտեսությունը», եթե «Կրեմլն առաջ գնա»։ Նշվում է նաև, որ Բորիս Ջոնսոնը մտադիր է բանակցություններ վարել G7-ի երկրների առաջնորդների հետ՝ ավարտին հասցնելու «պատժամիջոցային կոալիցիայի» ստեղծումը` Ռուսաստանի նախագահին սատարող օլիգարխների դեմ «նպատակային միջոցներ ձեռնարկելու համար»: |