Սև ծովում հրդեհ է բռնկվել Կոմորյան կղզիների դրոշի ներքո նավարկող և 700 տոննա մազութ տեղափոխող Almuntazah լցանավի շարժիչի հատվածում, փոխանցում է ТАСС-ը: Լցանավի անձնակազմը բաղկացած է 7 հոգուց, բոլորը` ՌԴ քաղաքացիներ: Վերջիններին այժմ տարհանում են, տուժածների մասին տեղեկություններ չկան: |