Ուկրաինայի նախագահը Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով երկրի շուրջ ստեղծված իրավիճակը, ուկրաինացիներին կոչ է արել հանգստություն պահպանել և չբղավել՝ «ամեն ինչ կորած է»: «Ամեն ինչ գիտենք, ամեն ինչի պատրաստ ենք, հավատում ենք լավին»,- Զելենսկիի խոսքերը փոխանցում է УНИАН-ը: Նա նաև հայտարարել է, որ Կիևն ամեն ինչ անում է Դոնբասում իրավիճակի դեէսկալացիայի համար: Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարն էլ ասել է, որ Ուկրաինան հիմքեր չի տեսնում խոսելու ՌԴ-ի կողմից լայնամասշտաբ ներխուժման ծրագրերի մասին, քանի որ սահմանին զորքերի տեղաշարժը վաղուց է արձանագրվում: |