Աշխարհի խոշորագույն առցանց մանրածախ առևտրի ընկերությունը՝ Amazon-ը, կնքել է հոլիվուդյան ամենահին կինոստուդիաներից մեկը՝ Metro-Goldwyn-Mayer (MGM)-ը 8,45 միլիարդ դոլարով գնելու գործարքը, գրում է Variety-ն՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը: Հայտարարության մեջ Amazon-ը խոստացել է «պահպանել MGM-ի ժառանգությունը»: «Այս գործարքի իրական ֆինանսական արժեքը կատալոգի գանձարանն է, որը մենք ծրագրում ենք վերաիմաստավորել և զարգացնել MGM-ի տաղանդավոր թիմի հետ»,- ասել է Prime Video-ի և Amazon Studios-ի ավագ փոխնախագահ Մայք Հոփկինսը: |