ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Իլոն Մասկը ցանկանում է ստեղծել իր սեփական սոցիալական ցանցը
12:06, 27.03.2022 | mamul.am
5816 | 0

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտնել է, որ լրջորեն մտածում է նոր սոցիալական ցանց ստեղծելու մասին։

«Իլոն Մասկ, կմտածե՞ք նոր սոցիալական ցանց ստեղծելու մասին: Մեկը, որը կունենա բաց կոդով ալգորիթմ, որտեղ խոսքի ազատությունը և դրա կիրառումը կտրվի առաջնահերթություն, որտեղ քարոզչությունը նվազագույն է: Կարծում եմ՝ նման հարթակ է անհրաժեշտ»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը։

«Ես լրջորեն մտածում եմ այդ մասին», - պատասխանել է Մասկը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր