ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Ռոսկոմնադզորն արգելափակել է Մասյանիայի մասին մուլտֆիլմերի կայքը
19:54, 29.03.2022 | mamul.am
4264 | 0

Ռոսկոմնադզորը սահմանափակել է մուտքը մուլտիպլիկատոր Օլեգ Կուվաևի mult.ru կայք, որտեղ նա վերբեռնել է «Մասյանյա» անիմացիոն շարքը:

Արգելափակումը տեղի է ունեցել գլխավոր դատախազության պահանջով մարտի 25-ին։

Գործակալությունը ռեսուրսի սեփականատիրոջը մեկ դրվագ հեռացնելու հարցում է ուղարկել, նախօրեին հայտնել է Ռոսկոմնադզորի մամուլի ծառայությունը։ Կարգավորողի խոսքով՝ տեսանյութը պարունակում է «սոցիալապես ոչ ճշգրիտ տեղեկատվություն հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին»՝ Ռուսաստանի Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով։ «Ներառյալ [տեղեկատվությունը] Ուկրաինայի խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի և Զինված ուժերի գործողությունների հետ կապված քաղաքների ավերման մասին»,- հաղորդում է «Ռոսկոմնադզորը»:

Գործակալությունը նշել է, որ այն չի արգելափակել ռեսուրսը, սակայն կայքի ադմինիստրատորն ինքն է դադարեցրել մուտքը կայք։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր