Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդները նախնական պատրաստակամություն են հայտնել անձնական հանդիպում անցկացնելու համար, գրում է Sabah թերթը։ Նրա խոսքով՝ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է անցկացվել Ստամբուլում։ Էրդողանը նշել է, որ Մոսկվայից և Կիևից դրական պատասխան է ստացել առաջնորդների հանդիպման վերաբերյալ։ |